AM
7 Սեպտեմբեր 2011 - 13:53 AMT

Ազգային ակադեմիայում անցնում է «Հայերի հետքերը Բրազիլիայում» գիտաժողովը

Այսօր` սեպտեմբերի 7-ին Գիտությունների ազգային ակադեմիայում բացվեց «Հայերի հետքերը Բրազիլիայում» գիտաժողովը, որը կազմակերպել է ՀՀ սփյուռքի նախարարությունը և Հայաստանում Բրազիլիայի դաշնային հանրապետության դեսպանատունը: ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը լրագրողներին տված հարցազրույցում նշեց, որ Բրազիլիայում այսօր կա շուրջ 40.000-անոց հայկական համայնք, որը մեծ դեր է կատարում երկրում, հատկապես մշակութային և կյանքում, սակայն այժմ ձուլում է գնում, որին նպաստում է Հայրենիքից այդքան հեռու գտնվելը: Դրա համար, ըստ Հակոբյանի, նրանք փորձում են ներգրավել Բրազիլիայի հայ երիտասարդներին դեպի Հայաստան, որպեսզի ձուլման վտանգը փոքրանա:

Իսկ Բրազիլիայի հայ համայնքի ներկայացուցիչ, Սան Պաուլոյի համալսարանի պրոֆեսոր Սոսի Ամիրալյանը նշեց, որ թեպետ կա լեզվի պահպանման խնդիր, այնուամենայնիվ նրանք մեծ աշխատանք են տանում, որպեսզի պահպանեն այն: Ունեն բազմաթիվ դպրոցներ, որտեղ հայոց լեզվին, գրականությանն ու պատմությանը ծանոթանում են ինչպես հայերը, այնպես էլ այլ ազգերի ներկայացուցիչներ: «Լեզուն ավելի դժվար է պահպանել, քան հայկական հոգին» , շեշտեց նա: Ամիրալյանի խոսքով, այժմ բավական մեծ թիվ են կազմում խառնամուսնությունները, որը բերում է ձուլման:

Գիտաժողովին բացման խոսքով հանդես եկավ Հայաստանում Բրազիլիայի դաշնային հանրապետության դեսպան Մարսելա Մարիա Նիկոդեմոսը և ՀՀ սփյուռք նախարար Հրանուշ Հակոբյանը: