Ո՞վ է Հայաստանի Հանրապետության ամենահայրենասեր քաղաքացին։ Մի քանի օր է, ինչ Facebook սոցիալական ցանցի օգտատերերը պատասխանում են այս հարցին ու նաև քննարկում` որն է իրականում հայրենասիրության չափման ցուցանիշը։ Հարց առաջադրողները նշում են, որ քվեարկությունը կայացած համարելու համար անհրաժեշտ է 1000 ձայն, իսկ թե ինչ նպատակ է այն հետապնդում, խոստանում են ասել քվեարկության արդյունքներն ամփոփելուց հետո։
Առայժմ հայրենասերների մրցույթում 92 ձայնով անվիճելի առաջատար է Վանուշ Խանամիրյանը։ Նրան հաջորդում է Լևոն Տեր-Պետրոսյանը` 7 ձայն։ Վերջինիս ՀՀ ներկայիս նախագահը զիջում է ընդամենը մեկ ձայնով։ Գարեգին Բ-ն և Տիգրան Կարապետյանն ունեն 3-ական ձայն։
«Հայրենասերների» ցանկում են նաև Արտաշես Գեղամյանը (1 ձայն), Հովիկ Աբրահամյանը (1 ձայն), Տիգրան Սարգսյանը (2 ձայն), Աշոտ Ղազարյանը (4 ձայն) և Ռոբերտ Քոչարյանը (2 ձայն)։ Ֆեյսբուքցիներն առաջարկում են ցանկում ներառել նաև մի քանի օր առաջ Կրկեսից փախած ջայլամին ու Քըրք Քըրքորյանին։





