AM
13 Սեպտեմբեր 2011 - 06:41 AMT

Վերջին օրերին ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով 3 մարդ է մահացել

Սեպտեմբերի 12-ին, ժամը 03.00-ին, Մյասնիկյան պողոտայում «Մերսեդես Բենց Ե-230» մակնիշի ավտոմեքենան բախվել է ծառին և շրջվել: Ոստիկանությունից հայտնում են, որ վթարի հետևանքով վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ 20-ամյա վարորդը, գիտակցության չգալով, մահացել է:

Նույն օրը ժամը 15.00-ի սահմաններում, Թևոսյան փողոցի թիվ 3/1 հասցեի մոտ «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել Կոտայքի մարզի Զովք գյուղի բնակչուհի, 68-ամյա Ջուլիետա Հունանյանին, որը ստացած մարմնական վնասվածքներից, հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին, մահացել է:

Սեպտեմբերի 11-ին, ժամը 14.00-ի սահմաններում, «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Մասիս-Էջմիածին ճանապարհի 6-րդ կմ-ին վրաերթի է ենթարկել 9-ամյա Հայկ Գրիգորյանին: Երեխան հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է:

Բոլոր 3 դեպքերով կատարվում է քննություն: