AM
17 Սեպտեմբեր 2011 - 07:04 AMT

Բջնիում կարկուտը վնասել է ցանքատարածքներն ու պտղատու ծառերը

Սեպտեմբերի 16-ին` ժամը 16.15-ին տեղեկատվություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Բջնի գյուղում տեղացել է ուժեղ կարկուտ: Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ վնասվել են գյուղի Սբ.Հովհաննես թաղամասի 1-ին, 6-րդ և 10-րդ փողոցներին հարակից գյուղատնտեսական նշանակության ցանքատարածքներ և պտղատու ծառեր` մոտ 50 հա մակերեսով: Տարածքը «ՄԵՎԱՆԾ»’ ՊՈԱԿ-ի կողմից չի վերահսկվում: