2011թ. սեպտեմբերի 19-ին շահագործման հանձնվեց Ասիական զարգացման բանկի աջակցությամբ ֆինանսավորված Գյուղական ճանապարհների ծրագրի շրջանակներում Անտառամեջ – Ձորավանք – Դպրաբակ – Այգուտ – Մարտունի – Գետիկ – Թթուջուր – Ճամբարակ -Աղբերք – Մ14 ավտոճանապարհի վերականգնված կմ15+240-ից կմ48+725 հատվածը (Դպրաբակ-Աղբերքի խաչմ.):
Վերականգնված ճանապարհահատվածի ընդհանուր երկարությունը 33.5կմ է: Պատվիրատուն է «Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» ՊՈԱԿ-ը, կապալառուներն են «Իջևանի ՃՇՇ» ՓԲԸ, «Կապավոր» ՍՊԸ, «ԱԱԲ Պրոեկտ» ՍՊԸ, «Խաչհար» ՍՊԸ և «Ճամբարակի ՃՇՇՁ» ԲԲԸ: Շինարարական աշխատանքները սկսվել են 2010թ. նոյեմբերին և ավարտվել 2011թ. օգոստոսի 31-ին: Շինարարական աշխատանքների ընդհանուր արժեքը կազմել է 3513.45 մլն. դրամ:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի 13.09.2011թ. N527-Ա հրամանով ստեղծված հանձնաժողովի կազմում ճանապարհահատվածը շահագործման ընդունման աշխատանքներին մասնակցում էին ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմի, ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանի, ՀՀ քաղաքաշինական պետական տեսչության, «Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն՚»ՊՈԱԿ-ի պատասխանատու աշխատակիցները, տեխնիկական հսկողության, կապալառու կազմակերպությունների ներկայացուցիչները և շահագրգիռ համայնքների ղեկավարները:





