Հայաստանի երիտասարդական հիմնադրամի «Բազե» ակումբն «Ակտիվ երիտասարդ քաղաքացիներ նախաձեռնություն» հասարակական կազմակերպության, Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանի հետ համատեղ նախատեսում է ստեղծել «Հայ երիտասարդ մտածողներ» ընթերցասերների ակումբ: Հիմնադրամից հայտնում են, որ ընթերցասերների ակումբի նպատակն է ստեղծել դաշտ, որտեղ երիտասարդները կարող են հանդիպել, քննարկել և վերլուծել հայ, համաշխարհային դասականների, ժամանակակից գրողների աշխատանքները` զարգացնելով վերլուծական մտածողությունը, բանակցային հմտությունները:
«Ակումբի անդամներին սպասվում են հետաքրքիր հանդիպումներ, յուրօրինակ և բուռն քննարկումներ»,- ասվում է հաղորդագրության մեջ:





