AM
27 Սեպտեմբեր 2011 - 07:47 AMT

Անհայտ վարորդները վրաերթի են ենթարկել ու հեռացել

Սեպտեմբերի 26-ին, ժամը 03.00-ին, անհայտ ավտոմեքենայի վարորդը Բագրատունյաց փողոցի թիվ 26 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 35-ամյա մի տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Ոստիկանությունից հայտնում են, որ կատարվում է քննություն:

Նույն օրը ժամը 21.30-ին, մեկ այլ անհայտ ավտոմեքենայի վարորդ Չեխովի փողոցի թիվ 25 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 9-ամյա մի տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: