ՀՅ Դաշնակցությունը հանդիպումներ է անցկացնում Հայաստանի ավանդական` Սոցիալ-դեմոկրատ Հնչակյան և Ռամկավար-Ազատական կուսակցությունների ներկայացուցիչների հետ: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտնել է ՀՅԴ Բյուրոյի քաղաքական հարցերի պատասխանատու և Հայ դատի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը: Նրա խոսքով, մասնավորապես հանդիպումներն ավանդական կուսակցությունների գերագույն ղեկավարության հետ պարբերական բնույթ են կրում: Այս համատեքստում նա հաղորդել է, որ վերջին հանդիպումը կայացել է Հայաստան-Սփյուռք խորհրդաժողովի շրջանակում:
Անդրադառնալով երեք կուսակցությունների միջև համագործակցությանը` Կիրո Մանոյանը չի բացառել, որ առաջին հարմար առիթի դեպքում կուսակցությունները հանդես կգան համատեղ հայտարարությամբ:





