AM
28 Սեպտեմբեր 2011 - 12:14 AMT

Երևանում գերեզմանոցներին հատկացված տարածքները չեն ավելանալու

Երևանում գերեզմանոցներին հատկացված տարածքների ընդլայնում չի նախատեսվում։ Այս մասին այսօր Երևանի գլխավոր հատակագծի ճշգրտման նախագծի վերաբերյալ հասարակական քննարկման ժամանակ ասաց «Երևաննախագիծ ինստիտուտ» ՓԲԸ գործադիր տնօրեն Սիրեկան Օհանյանը։

«Երևանում պետք է բացել դիակիզարան։ Այլ ելք չունենք»,- ասաց Սիրեկան Օհանյանը՝ հավելելով, որ իրենք բազմիցս են հանդես եկել այս առաջարկությամբ, սակայն այն ինչ-ինչ պատճառներով չի ընդունվել։

«Հայ առաքելական եկեղեցին ունի իր տեսակետը դիակիզարանների հետ կապված։ Օրենքն էլ պետք է հարմարեցնել։ Սակայն ամեն դեպքում փորձում ենք թույլ չտալ գերեզմանոցներին հատկացված տարածքների ավելացում»,- ասաց «Երևաննախագիծ ինստիտուտ»-ի գործադիր տնօրենը։