Հոկտեմբերի 3-ին, ժամը 19.30-ին, «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան Ճամբարակ-Սևան ճանապարհի 6-րդ կմ-ին բախվել է «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենայի: Ոստիկանությունից հայտնում են, որ «ՎԱԶ-2107»-ի վարորդը, 2 ուղևորները, «Օպել Վեկտրա»-ի վարորդն ու 3 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ «ՎԱԶ-2107»-ի ուղևորներից մեկը՝ 24-ամյա Արծրուն Կիրակոսյանը, մահացել է: Կատարվում է քննություն:





