AM
5 Հոկտեմբեր 2011 - 09:42 AMT

Հայկական ու գերմանական Կարմիր խաչի ընկերությունները նշեցին համագործակցության 20 տարին

2011թ. լրացավ Հայկական Կարմիր խաչի ընկերության (ՀԿԽԸ) և Գերմանական Կարմիր Խաչի Բադեն-Վյուրտեմբերգ երկրամասային կազմակերպության համագործակցության 20-ամյակը, որի կապակցությամբ Հայաստան էր ժամանել Գերմանական Կարմիր Խաչի Բադեն-Վյուրտեմբերգ երկրամասային կազմակերպության պատվիրակությունը` հանձինս նախագահ Լոռենց Մենցի, գլխավոր քարտուղար Հանս Հայնցի, միջազգային կապերի ղեկավար Մայքլ Ուիբելի, քահանա Կառլ Շայդեի և լրագրող Մայքլ Լենգի: 20-ամյա համագործակցությանը նվիրված պաշտոնական արարողությունը կայացավ ՀԿԽԸ կենտրոնական գրասենյակում:

Արարողության ընթացքում երկու երկրների Ազգային ընկերությունների նախագահները փոխանակվեցին տվյալ երկրի Ազգային ընկերության բարձրագույն պարգևով: Ելույթներում բարձր գնահատվեց և ևս մեկ անգամ կարևորվեց 20-ամյա համագործակցությունը և միասին իրականացրած համատեղ ծրագրերի նշանակությունը հասարակության խոցելի խմբերի շրջանում:

Ողջույնի և շնորհավորական խոսքով հանդես եկավ նաև ՀՀ-ում Գերմանիայի փոխդեսպան Քրիստոֆ Բրոյնիգը: