Արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքը հայտնում է, որ հոկտեմբերի 5-ի ժամը 16.00-ի դրությամբ Տավուշի և Լոռու մարզերում սողանքի գոտուց դուրս է բերվել ընդհանուր հաշվով 14 ավտոմեքենա:
Հոկտեմբերի 4-ին, ժամը 15.21-ին ՊՆ ուղղաթիռը սողանքի վայրից դուրս է բերել «Շևրոլե» մակնիշի 167 OU 64 պետհամարանիշով կանաչ ավտոմեքենա:
Նույն օրը, ժամը 15.57-ին ուղղաթիռի օգնությամբ սողանքի գոտուց դուրս է բերվել «ՎԱԶ 2106» մակնիշի 08 ՕՏ 441 պետհամարանիշով կաթնագույն մարդատար ավտոմեքենա:
Ժամը 16.06-ին ուղղաթիռը հողաշերտից դուրս է բերել «Ֆոլքսվագեն Վենտո» մակնիշի 10 ՕԼ 208 պետհամարանիշով բալագույն ավտոմեքենա:
Ժամը 16.48-ին ուղղաթիռը սողանքային գոտուց դուրս է բերել 4-րդ «Միթսուբիշի Պաջեռո» մակնիշի 29 ՏՍ 028 պետհամարանիշով սև ավտոմեքենա:
Ժամը 17.29-ին ուղղաթիռի օգնությամբ Տավուշի մարզում տեղի ունեցած սողանքային գոտուց դուրս է բերվել «ՎԱԶ 2107» մակնիշի 26 ՍԼ 305 պետհամարանիշով մուգ կապույտ ավտոմեքենա:
Ժամը 17.36-ին ուղղաթիռը դուրս բերեց ՀՀ ՊՆ և ճանապարհային ոստիկանությանը պատկանող «Տոյոտա Կորոլա» մակնիշի 659 ՈՍ 01(2552) պետհամարանիշով սպիտակ ավտոմեքենա:
Ժամը 17.42-ին ուղղաթիռը դեպքի վայրից դուրս է բերել «ՎԱԶ» 2106 մակնիշի 65 ԼԼ 686 պետհամարանիշով սպիտակ ավտոմեքենա:
ժամը 17.51-ին ուղղաթիռի միջոցով Դեբետ գետից դուրս է բերվել սողանքի հետևանքով ջրի մեջ հայտնված «ՎԱԶ 2106» մակնիշի 64 OU 922 պետհամարանիշով սպիտակ ավտոմեքենա:
ժամը 22.58-ին երկաթուղային շարժական կռունկի օգնությամբ դուրս է բերվել «Օպել Վեկտրա» մակնիշի 26 ՕՍ 369 պետհամարանիշով կապույտ մեքենա:
Հոկտեմբերի 5-ին, ժամը 12.16-ին երկաթուղային շարժական կռունկը դուրս է բերել «Դնեպր» մակնիշի 267 TL 36 պետհամարանիշով ավտոկռունկ:
Նույն օրը, ժամը 12.39-ին քարշակների օգնությամբ սողանքից դուրս է բերվել մեծ, կցորդով սպիտակ բեռնատար մեքենա` 31 RS 260 պետհամարանիշով:
Ժամը 13.30-ին քարշակների օգնությամբ սողանքից դուրս է բերվել կցորդով, մեծ բեռնատար սպիտակ ավտոմեքենա` 33 P 8844 պետհամարանիշով:
Ժամը 15.00-ի սահմաններում քարշակի միջոցով դուրս է բերվել «ԲՄՎ-318» մակնիշի 26 UE 480 պետհամարանիշով սև մարդատար ավտոմեքենա:
Լոռու փրկարարների ուժերով սողանքային գոտուց դուրս է բերվել նաև Ֆրիլենդեր (CVC 163 պետհամարանիշով) բեռնատար մեքենայի մեջ եղած բեռը:
Անհայտ կորածների մասին տեղեկություններ դեռ չկան: Հիշեցնում ենք նրանց անունները`
1. Արմեն Սորսումատյան (1973 թ. ծնված, Երևանի բնակիչ)
2. Մեխակ Սորսումատյան (1964 թ. ծնված, Երևանի բնակիչ)
3. Նորիկ Միրզոյան (1939 թ. ծնված, Լճկաձոր գյուղի բնակիչ)
4. Արթուր Գուգենի Հակոբյան (1992 թ. ծնված, Վրաստանի քաղաքացի)
5. Գուրգեն Մովսեսի Հակոբյան (1949 թ. ծնված, Վրաստանի քաղաքացի)





