Հանրահայտ ռոք երաժիշտ, System of a Down խմբի մենակատար Սերժ Թանկյանը կմասնակցի ANCA-ի կողմից կազմակերպված «Lights, Camera, Activate» (Լույս, տեսախցիկ, ) քննարկմանը, որտեղ կքննարկվեն այն ուղիները, որոնցով արվեստը կարող է ազդել քաղաքացիական ակտիվության բարձրացման վրա: Ինչպես հաղորդում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA), լինելով հայ գաղթական, որը ծնվել է Լիբանանում և հաստատվել Լոս Անջելեսում, Թանկյանն ամենավաղ տարիքից ծանոթացել է մշակույթների, գաղափարների և իդեալների ձուլմանը:
«Գոյություն ունեն շատ ճանապարհներ, որոնցով մարդիկ կարող են քաղաքացիական ակտիվություն ցուցաբերել, իսկ կինոն, երաժշտությունն ու արվեստը կատալիզատորներ են: Որպես արտիստ և ակտիվիստ` կարևոր է, որպեսզի մարդը պահպանի զգոնությունն այն հարցերում, որոնք վերաբերում են մեզ` որպես մաքուր խղճով քաղաքացիների, և Սերժ Թանկյանը «հզոր ձայն» է հանուն սոցիալական արդարության շարժումներում»,- ասել է ANCA արևմտյան տարածաշրջանի նախագահ Էնդրյու Կզիրյանը:





