Պաշտպանության փոխնախարար, Ռազմական ոստիկանության նախկին պետ գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը «Հրապարակ» թերթին մեկնաբանել է այն դիտարկումը, թե, չնայած Սեյրան Օհանյանի մարդկային որակներին, թույլ ֆիգուր է համարվում՝ որպես պաշտպանության նախարար: Փոխնախարարը խիստ վրդովված պատասխանել է. «Փնտրեք մի լավ շտանգիստի ու բերեք նշանակեք պաշտպանության նախարար, թող մեծ ծանրություն բարձրացնի, օլիմպիական չեմպիոն դառնա, ասեք՝ նա ուժեղ նախարար է: Ի՞նչ է նշանակում «թույլ», Դուք կարծում եք՝ մարդ, որ կռվել է թշնամու դեմ, նրա կենսագրությունը կարող է թու՞յլ լինել: Թույլ ասողները թուլա են, դրա համար էլ թուլի նման են խոսում, ուրիշ բան չեմ կարող ասել: Ո՞նց կարելի է հերոս մարդուն, Արցախի հերոսին նման բան ասել: Նա պատերազմ է անցել, նա մահի աչքերի մեջ է նայել… ի՞նչ է նշանակում «թույլ», ով չաղ ա՝ էն ուժե՞ղ ա»:





