Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) հաշվետվություն է հրապարակել «արաբական գարնան»՝ հեղափոխությունների շարքի, որ տեղի ունեցան Մերձավոր Արևելքի երկրներում և իշխանափոխության հանգեցրեցին Եգիպտոսում, Թունիսում ու Լիբիայում, ինչպես նաև ցնցումների Եմենում, Բահրեյնում ու Սիրիայում, արդյունքների մասին: Ինչպես գրում է ՌԲԿ-ն, ըստ ԱՄՀ հաշվարկների, բոլոր այդ երկրների կորուստները «արաբական գարունից» կազմել են 55 մլրդ դոլար: Առավելապես տուժեց Լիբիան, որտեղ մինչ օրս քաղաքացիական պատերազմ է գնում: Այնտեղ ՀՆԱ-ն նվազեց 28 տոկոսով: 4,2 տոկոսով կրճատվեց Եգիպտոսի ՀՆԱ-ն, որտեղ տապալվեց Հոսնի Մուբարաքի ռեժիմը, իսկ Թունիսի ՀՆԱ-ն անկում ապրեց 5 տոկոսով: Եմենում աղքատների քանակն աճեց 15 տոկոսով:
Փոխարենը, Պարսից ծոցի երկրներին, որոնք սատարում էին այդ հեղափոխություններին, «արաբական գարունը» եկամուտ բերեց, կապված նավթի գնաճի հետ, որը հասավ մեկ բարելի համար 130 դոլարի: Օրինակ, Սաուդյան Արաբիայի ՀՆԱ-ն աճեց 5 մլրդ դոլարով, աճեցին նաև բնակչության եկամուտները: Նմանատիպ իրավիճակ է նաև Քաթարում ու Արաբական Էմիրություններում:





