AM
24 Հոկտեմբեր 2011 - 11:26 AMT

«Չենք լռելու». Զինվորները կմաքրեն սրբավայրերի շրջակայքը

«Չենք լռելու»-ի խորհրդի անդամների և պաշտպանության փոխնախարար Վ. Գասպարյանի հետ նախօրեին կայացած հանդիպման ընթացքում, ի թիվս այլ հարցերի, նախաձեռնությունն առաջարկել է տարին մի քանի անգամ Հայաստանի բոլոր զորամասերում ծառայող զինվորների ուժերով իրականացնել անտերության մատնված մեր սրբավայրերի շրջակա տարածքների բարեկարգման աշխատանքներ: Նախաձեռնությունից հայտնում են, որ Գասպարյանը դրական է արձագանքել այդ մտքին` խոստանալով կազմակերպել այդ պրոցեսը ամենաբարձր մակարդակով: Նա հայտնեց, որ կառաջարկի պաշտպանության նախարարին համապատասխան հրաման արձակել:

Նախաձեռնությունն էլեկտրոնային տարբերակով այսօր պաշտպանության նախարարությանն է ներկայացրել ՀՀ կառավարության 2007թ. մարտի 15-ի որոշմամբ սահմանված Հայաստանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցուցակը: