Հոկտեմբերի 23-ին, ժամը 16.20-ին, ոստիկանության Կապանի բաժնում հաղորդում է ստացվել, որ Քաջարան քաղաքի Տերյան փողոցի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել, ստացված այրվածքներից մահացել են ամուսիններ` 82-ամյա Արամայիս Գալստյանը և 78-ամյա Ռոզա Սարգսյանը: Ոստիկանությունից հայտնում են, որ հրդեհը բռնկվել է ժամը 15.00-ի սահմաններում, բնակարանի խոհանոցում, ինչի հետևանքով տանտերերը ստացել են տարբեր աստիճանի այրվածքներ, ծխախեղդ եղել և մահացել:
Հրդեհը մարվել է նույն օրը, ժամը 15.43-ին` մարտական մեկ հաշվարկի ուժերով:
Հրդեհի պատճառները պարզվում են: Կատարվում է նախաքննություն:





