Արբակիր վարչական շրջանի մի մասը կրկին ջրազրկվել է: «Երևան Ջուր» ընկերությունից հայտնում են, որ իրենց աշխատակիցները պարզել են` Հովսեփ Էմին և Արամ Խաչատրյան փողոցների խաչմերուկում գտնվող դիտահորում բնակիչները հերթական անգամ պտտել են ջրի հոսքը կարգավորող փականները: Հորում տեղակայված հիմնական հանգույցների միջոցով իրականացվում է վերոնշյալ վարչական շրջանի մի մասի ջրամատակարարումը:
«Երևան Ջուր» ՓԲԸ մասնագետները ներկա պահին աշխատում են խնդրի կարգավորման ուղղությամբ: Այսօր երեկոյան համայնքի ջրազրկված հատվածի ջրամատակարարումը լիարժեքորեն կվերականգնվի:
Ի դեպ, այս ամսվա ընթացքում միջադեպն արդեն երկրորդ անգամն է կրկնվում միևնույն հասցեում:





