Նոյեմբերի 3-ին Խնկո Ապոր անվան մանկական գրադարանում տեղի է ունենալու «Կանաչին հետամուտ. 2012-ի բրիտանական երազանքը» բրիտանական վավերագրական ֆիլմի ցուցադրությունը: Միջոցառմանը բացման խոսքով ելույթ կունենա ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի արտակարգ և լիազոր դեսպան Չարլզ Լոնսդեյլը: ֆիլմը պատմում է, թէ ինչպես է Լոնդոնը իրականցնում իր նպատակը՝ անցկացնել պատմության մեջ ամենից բնապահպանանպաստ Օլիմպիական և Պարալիմպիկ խաղերը: Դուք կտեսնեք, թե ինչպես է կառուցվում Օլիմպիական պարկը, ինչպիսի ստեղծագործական լուծումներ են տրվում, ինչպես են կիրառվում ամենաժամանակակից «կանաչ» տեխնոլոգիաները: Ֆիլմը ներկայացվելու Է հայերեն ենթագրերով: Ցուցադրության մուտքը ազատ է:





