Առայժմ հայտնի չէ, թե ով կարող է զբաղեցնել ՀՀ խորհրդարանի նախագահի պաշտոնը, թեև երեկ որոշ կայքերում շրջանառվում էր ՀՀ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանի, իսկ քաղաքական շրջանակներում՝ ԱԺ փոխնախագահ Սամվել Նիկոյանի անունները, նշում է «Առավոտը»:
Երեկ երեկոյան ՀՀԿ նիստի ժամանակ ԱԺ խոսնակ Հովիկ Աբրահամյանը հայտարարել է, որ հրաժարական է տալու, որպեսզի կարողանա իր ողջ ժամանակը կենտրոնացնել նախընտրական շտաբի ղեկավարության վրա:





