AM
8 Նոյեմբեր 2011 - 09:51 AMT

Բնպահպանները կքննարկեն «Հանրապետության հրապարակ» մետրոյի կայարանի մոտ հյուրանոցի կառուցման հարցը

Հասարակական կազմակերպությունների դիմումով Երևանի Օրհուս կենտրոնում պետական, հասարակական, ԶԼՄ և մի շարք այլ կառույցների ներկայացուցիչների մասնակցությամբ վաղը տեղի կունենա քննարկում «Հանրապետության հրապարակ» մետրոյի կայանի տարածքում 7-8 հարկանի հյուրանոցի կառուցման վերաբերյալ:

Բնապահպանների կարծիքով հյուրանոցի կառուցումն առաջ է բերելու քաղաքի համար լուրջ խնդիրներ: Այն ավելացնելու է խցանումները, որի պատճառով ավելի շատ է աղտոտվելու օդային ավազանը, ազդելու է քաղաքի պատմամշակութային տեսքի վրա, ինչպես նաև առաջ են գալու էկոլոգիական և առողջապահական խնդիրներ:

Որպես բանախոսներ հանդես կգան «Հանուն կայուն մարդկային զարգացման ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ Կ. Դանիելյանը, ճարտարապետ Գ. Սուխուդյանը: Ելույթներ կունենան նաև Երևանի քաղաքապետարանի և այլ պետական և հասարակական կառույցների ներկայացուցիչներ: