AM
17 Նոյեմբեր 2011 - 13:48 AMT

Անահիտ Բախշյանը առաջարկել է ստուգումներ անցկացնել Երևանի դպրոցներում

Վերահսկիչ պալատի 2012 թվականի գործունեության տարեկան ծրագրում ներառված չեն Երեւանի դպրոցների պետական բյուջեի ծախսերի վերաբերյալ ստուգումներ, որից ելնելով այսօր «Ժառագություն» խմբակցության պատգամավոր Անահաիտ Բախշյանը Վերահսկիչ պալատին է ներկայացրել մի շարք առաջարկներ:

«Ժառանգություն» կուսակցությունից հայտնում են, որ նա առաջարկել է կատարել Երևան համայնքի ենթակայության տակ գտնվող 27 ներառական հանրակրթական դպրոցների ֆինանսավորման արդյունավետության, «Սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների դասագրքերի վարձավճարների փոխհատուցում» պետական բյուջեով ֆինանսավորվող 120 մլն դրամ արժողությամբ ծրագրի իրականացման ստուգում և վերահսկիչ Պալատի հաշվետվությունների մեջ կոնկրետ անդրադառնալ առաջարկությունների կատարմանը: