AM
27 Դեկտեմբեր 2003 - 15:11 AMT

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՑԱՎԱԿՑՈՒԹՅՈՒՆ Է ՀԱՅՏՆԵԼ ԻՐԱՆԻ ՂԵԿԱՎԱՐԻՆ

Լեռնային Ղարաբաղի նախագահ Արկադի Ղուկասյանը ցավակցական հեռագիր է հղել Իրանի նախագահ Մուհամմադ Խաթամիին երկրի հարավ-արեւելքում երեկ տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի կապակցությամբ: «Սրտի խոր կսկիծով տեղեկացանք Իրանի Բամ քաղաքում տեղի ունեցած ուժեղ երկրաշարժի մասին, որը խլեց հազարավոր մարդկանց կյանքեր: Ընդունեք Լեռնային Ղարաբաղի ժողովրդի եւ իշխանությունների անկեղծ ցավակցությունը»,-ասված է ուղերձում: