AM
24 Նոյեմբեր 2011 - 09:16 AMT

Վաղը մեկնարկում է կանանց և աղջիկների նկատմամբ բռնության դեմ պայքարի 16-օրյակը

Նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 10-ը հայտարարված են կանաց և աղջիկների նկատմամբ բռնության դեմ պայքարի 16-օրյակ։ «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիայի անդամներն այդ օրերին պատրաստվում են կազմակերպել ու անցկացնել մի շարք միջոցառումներ, որոնց թվում՝ «Մի հանդուրժիր բռնությունը» խորագրով երթ, «Ամոթի պատ» հանրային միջոցառում, մի քանի կինոդիտումներ, ՁԻԱՀ-ի համաշխարհային օրվան նվիրված երթ, «Երջանիկ ընտանիքներ» և «Փախստական կանայք» խորագրերով ցուցահանդեսներ և այլն։

Կանանց և աղջիկների հանդեպ բռնությունը այսօր լուրջ հիմնախնդիր է ինչպես ողջ աշխարհում, այնպես էլ ՀՀ-ում: Կանայք և աղջիկները ենթարկվում են բռնության ընատնիքում, փողոցում, ուսումնական և աշխատանքային հաստատություններում, ենթարվկվում են թե° ֆիզիկական և հոգեբանական, և թե° սեռական ու տնտեսական բռնության:

Աշխարհում յուրաքանչյուր 3-րդ կին, որը ընտանեկան բռնության զոհ է դարձել, նշում է նաև հարկադիր սեռական հարաբերության առկայության մասին: Ամբողջ աշխարհում ընտանեկան բռնության զոհերի 95% կանայք են: ՀՀ-ում բնակչության 52% կանայք են` 1.671.012 կին։