AM
28 Նոյեմբեր 2011 - 12:16 AMT

Դեկտեմբերին օդի ջերմաստիճանը Հայաստանում բազմամյա միջին արժեքից 1-3 աստիճանով ցածր կլինի

Արտակարգ իրավիճակների նախարարությունը հրապարակել է 2011 թ. դեկտեմբեր ամսվա կլիմայական կանխատեսումը։ Այսպիսով, Երևանում օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է -1…-30C, որը 1-3 աստիճանով ցածր է բազմամյա միջին արժեքից: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում` ցերեկը մինչև 3…50C, ամսվա երկրորդ կեսին` օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը ցածրադիր մասերում մինչև -10…-120C, բարձրադիր մասերում մինչև -8…-100C (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույնը` -11…-130C, միջին բացարձակ առավելագույնը` 10…110C): Ամսական տեղումների քանակը սպասվում է նորմային մոտ (նորման` 25 մմ): Առանձին օրերի սպասվում է մառախուղ:

Արարատի և Արմավիրի մարզերում, Արագածոտնի նախալեռներում օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է -1…-30C, որը 1-3 աստիճանով ցածր է բազմամյա միջին արժեքից: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը մինչև 4…60C, ամսվա երկրորդ կեսին օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը մինչև -10…-130C ։

Շիրակի, Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում և Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է -6…-80C, որը 1-3 աստիճանով ցածր է բազմամյա միջին արժեքից: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը` մինչև +1…-30C, ամսվա երկրորդ կեսին` օդի ջերմաստիճանի նվազում գիշերը մինչև -20…-250C։ Լոռու մարզում օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է -2…-40C, որը 1-3 աստիճանով ցածր է բազմամյա միջին արժեքից: Տավուշի մարզում օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է -2…+10C, որը 1-3 աստիճանով ցածր է բազմամյա միջին արժեքից:

Վայոց Ձորի մարզում օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է հովտային շրջաններում -1…-30C, լեռնային շրջաններում` -6…-80C, որը 1-3 աստիճանով ցածր է բազմամյա միջին արժեքից: Սյունիքի մարզում օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է հովտային շրջաններում 0…30C, լեռնային շրջաններում` -3…-50C, որը 1-3 աստիճանով ցածր է բազմամյա միջին արժեքից: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը հովտային շրջաններում մինչև` +5…100C, լեռնային շրջաններում` 0…+30C, ամսվա երկրորդ կեսին օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը հովտային շրջաններում մինչև` -7…-120C, լեռնային շրջաններում` -10…-150C։