Նոյեմբերի 28-ին, ժամը 19.59-ին արտակարգ իրավիճակների նախարարությունում ահազանգ է ստացվել, որ փլուզվել է Երևանի Բայդուկովի փողոցի 27 տան արտաքին պատը:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը և Երևանի Շենգավիթ վարչական շրջանի կոմունալ շահագործման բաժնի աշխատակիցները:
Տեղում պարզվել է, որ փլուզվել է 25 և 27տների կավահողային աղյուսներով շարված ընդհանուր պատը (3×4), առկա է ծածկի փլուզման վտանգ: Տանտիրոջ հավաստմամբ` պատի առանձին հատվածների փլուզումներ են տեղի ունեցել դեռևս մեկ ամիս առաջ:
Բնակիչներին առաջարկվել է լքել շինությունը:Դեպքի մասին տեղյակ է պահվել վարչական շրջանի ղեկավարը: Տուժածներ չկան:





