AM
29 Նոյեմբեր 2011 - 06:25 AMT

Բժշկական համալսարանում այսօր կտոնեն «Ոսկե աշունը»

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի վարչական մասնաշենքի նիստերի դահլիճում այսօր տեղի կունենա «Ոսկե աշուն» միջոցառումը, որը նախաձեռնել են Հայաստանի երիտասարդական հիմնադրամը և Երևանի պետական բժշկական համալսարանի ուսանողական խորհրդարանը։

Կազմակերպիչները նշում են, որ ծրագրի շրջանակներում մրցանակներ կհանձնվեն «Լավագույն ուսանող», «Լավագույն խումբ», «Լավագույն դասախոս», «Լավագույն ամբիոն», «Ֆակուլտետային լավագույն ուսանողներ» անվանակարգերում։ Միջոցառման ընթացքում տեղ են գտել հումորային համարներ ներքաղաքական զարգացումների, դասախոս-ուսանող հարաբերությունների վերաբերյալ։ «Ոսկե աշուն» ծրագրի շրջանակներում ապագա բժիշկները կներկայացնեն երաժշտական համարներ բացառապես հայ ստեղծագործողների երգացանկից։ Տեղի կունենա նաև վոլեյբոլի և բասկետբոլի ներբուհական մրցաշարի հաղթողների պարգևատրման արարողությունը։