Մոտակա օրերին Հայաստանի տրանսպորտի եւ կապի նախարարությունը մտադիր է երկրի հեռահաղորդակցության ցանցի մենաշնորհատեր հանդիսացող հայ-հունական «ԱրմենՏել» ընկերության դեմ դատական հայց ներկայացնել: Այդ մասին տեղեկացրել են նախարարության մամուլի ծառայությունում: Համաձայն աղբյուրի` այդ քայլը ձեռնարկվում է այն կապակցությամբ, որ ընկերությունը ԶԼՄ-ների միջոցով չի հերքել իր տեղեկատվությունը` հեռահաղորդակցային ծառայությունների համար սակագների դրույքաչափերի բարձրացման մասին, ինչը նախարարի կարծիքով, անօրինական է: Հիշեցնենք, որ տրանսպորտի եւ կապի նախարար Անդրանիկ Մանուկյանը դեկտեմբերի 3-ին ընկերությունից պահանջել էր եռօրյա ժամկետում հրապարակայնորեն հերքել տվյալ հայտարարությունը:





