AM
12 Դեկտեմբեր 2011 - 09:46 AMT

«Գրանդ Չերոկի» ավտոմեքենան շրջվել է և ընկել ձորը. ուղևորուհին մահացել է

Այսօր առավոտյան, ժամը 6-ի սահմաններում, «Գրանդ Չերոկի» մակնիշի ավտոմեքենան Արմավիր-Երևան ճանապարհին` Սարդարապատ գյուղի հատվածում, շրջվել և ընկել է ձորը:

Ոստիկանությունից հայտնում են, որ պատահարի հետևանքով ուղևորուհին մահացել է, իսկ վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն: