Արտակարգ իրավիճակների նախարարությունում այսօր տեղի է ունեցել ԱԻՆ ղեկավար անձնակազմի ամենշաբաթյա խորհրդակցությունը, որը վարել է նախարար Արմեն Երիցյանը:
ԱԻՆ-ից հայտնում են, որ նախարարն ուշադրություն է հրավիրել առաջիկա տոնական օրերին մարդկանց զանգվածային ներկայությամբ օբյեկտներում և այլ վայրերում հրդեհային անվտանգության ապահովման և հրավառությունների ու այլ հրատեխնիկայի անվտանգ օգտագործման անհրաժեշտության վրա և հանձնարարել ակտիվացնել աշխատանքներն այդ ուղղությամբ։ Նշված խնդիրների վրա բնակչության ուշադրությունը բևեռելու նպատակով հանձնարարվել է հեռուստատեսությամբ կազմակերպել հրդեհային անվտանգության պահպանման, հրավառությունների անվտանգ օգտագործման մասին տեղեկացնող-հիշեցնող սոցիալական տեսահոլովակների ցուցադրում։





