Այսօր վաղ առավոտյան «Աբովյան պուրակ Վերին-Վերին» օրվա կարգավորիչ ջրամբարում /ՕԿՋ/ սկսվեցին շինարարական աշխատանքներ: «Երևան Ջուր» ՓԲԸ-ից հայտնում են, որ իրենց պատվերով «Աշոցք» ՍՊԸ-ն ՕԿՋ-ի հին, ֆիզիկապես և բարոյապես մաշված 2 փականները փախարինում էր նորերով. «400 մմ տրամագծով ժամանակակից սարքերը ոչ միայն կբարձրացնեն ՕԿՋ-ի կառավարման հուսալիությունը, այլևս կդյուրինացնեն հերթապահ անձնակազմի աշխատանքը, քանի որ հագեցած են էլեկտրոնային շարժաբերով»:
Շինարարական կազմակերպության աշղեկ Լևոն Դավթյանը հավաստիացնում է, որ աշխատանքներն ընթանում են ըստ ժամանակացույցի, և արդեն այսօր երեկոյան կվերականգնվի Կենտրոն վարչական շրջանի հետևյալ տարածքների ջրամատակարարումը՝ Թումանյան, Մ. Ադամյան, Սարյան, Զաքյան, Վ.Սարգսյան, Կողբացի, Պուշկին, Փարպեցի, Արամի, Ամիրյան, Բուզանդի, Լալայանց, Հանրապետության, Տպագրիչների, Չայկովսկու, Մ.Մկրտչյան, Դեղատան, Ֆիրդուսի փողոցներ, Հյուսիսային պողոտա, Նալբանդյան փ. 1-23, 2-100, Վարդանանց փ. 1-83, 2-20, Խորենացի փ. 1-30, Տ.Մեծի փ. 1-15, Մաշտոցի պ. 1-37, 2-42, Պարոնյան փ. 1-15, Աբովյան փ.1-11, 2-20, Ագաթանգեղոսի փ. 7, Տերյան փ. 1-19, 2-42 հասցեներ ու հարակից տարածքներ:





