AM
13 Դեկտեմբեր 2011 - 08:11 AMT

Ձերբակալվել է գեներալ Մանվելի մերձավոր շրջապատի ներկայացուցիչը

Երեկ ոստիկանության հասարակայնության և լրատվության հետ կապերի վարչությունը հաստատել է «Հրապարակ» օրաթերթի այն տեղեկատվությունը, ըստ որի ոստիկանության քրեական հետախուզության վարչությունը ձերբակալել է Էջմիածնի քաղաքապետարանի աշխատակից Նորիկ Միրզախանյանին, որի մոտ 7 գրամ թմրանյութ է հայտնաբերվել:

Միրզախանյանն Էջմիածնում հայտնի է «Կարտոլ» մականունով և համարվում է գեներալ Մանվել Գրիգորյանի մերձավոր շրջապատի ներկայացուցիչ: Նա էջմիածնի քաղաքապետարանի կոմունալ ծառայության ղեկավարն է, իսկ Էջմիածնի քաղաքապետը` գեներալ Մանվել Գրիգորյանի որդի Կարեն Գրիգորյանն է: