Լոռու մարզի էլցանցի պատասխանատուները մի հետաքրքիր նորամուծությամբ են հանդես եկել: Ինչպես նշում է «Հրապարակը», էլցանցի տեսուչները հոսանքի պարտքերի դիմաց համաձայնում են գյուղացիներից բնամթերային մուծումներ ընդունել: Ասենք՝ ձու, հավ, բուրդ: Անշուշտ, դժվար է հոսանքի ու բնամթերքի էլվիվալենտը ճիշտ որոշելը, սակայն էլեկտրիկները փոխշահավետ հաշվարկներ են անում:
Թերթը նշում է, որ ասենք մի ձուն հաշվում են երկու կիլովատ և գյուղացիրների պարտքը փակված են համարում: Այս սկզբունքը էլցանցը կիրառում է Հաղպատի, Ախթալայի, Օձունի բնակչության վրա:





