AM
16 Դեկտեմբեր 2011 - 08:17 AMT

ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը մի շարք օրենքներ է ստորագրել

ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանն այսօր ստորագրել է «Պետական կենսաթոշակների մասին», «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի, Ազգային ժողովի պատգամավորների, վարչապետի, կառավարության անդամների, վերահսկիչ պալատի նախագահի և դատավորների կողմից իրենց պաշտոնեական պարտականությունները կատարելիս կամ դրանք կատարելու առնչությամբ զոհվելու կամ աշխատունակությունը լրիվ կորցնելու դեպքում նրանց ընտանիքների սոցիալական պաշտպանության մասին», «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին, «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության փրկարար ծառայության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին, «Դիվանագիտական ծառայության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքները: