AM
28 Նոյեմբեր 2003 - 16:49 AMT

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԿՄԱՍՆԱԿՑԻ ԵՎՐԱԱՏԼԱՆՏՅԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԺՈՂՈՎԻՆ

Դեկտեմբերի 1-ին Բրյուսել կմեկնի Հայաստանի պաշտպանության նախարարության պատվիրակությունը` ՀՀ նախագահին առընթեր Անվտանգության խորհրդի քարտուղար, պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի գլխավորությամբ: Այցի մպատակն է` մասնակցել դեկտեմբերի 2-ին կայանալիք Եվրաատլանտյան գործընկերության խորհրդի անդամ երկրների պաշտպանության նախարարների նիստին: Ինչպես տեղեկացրել են ՀՀ պաաշտպաանության նախարարության մամուլի ծառայությունից, դեկտեմբերի 3-ին պատվիրակությունը հանդիպում կունենա Եվրոպայում ՆԱՏՕ-ի դաշնակցային ուժերի եւ ԱՄՆ եվրոպական զորքերի գլխավոր հրամանատար Ջեյմս Ջոնսի հետ: