AM
30 Հուլիս 2003 - 14:42 AMT

ՀԱՅԱՍՏԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ Է ՅՈՒՐՄԱԼԱՅՈՒՄ ԵՐԳԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹՈՒՄ

Լատվիայի Յուրմալա քաղաքում այսօր մեկնարկում է «Նոր ալիք-2003» երգի միջազգային մրցույթը: Մրցույթին մասնակցում են երիտասարդ կատարողներ 13 երկրից` Հայաստանից, Մեծ Բրիտանիայից, Իսրայելից, Ղազախստանից, Մոլդավիայից, Ռուսաստանից, Թուրքիայից, Ուզբեկստանից, Ուկրաինայից, Շվեցիայից եւ Բալթիայի երկրներից: Մրցույթում Հայաստանը ներկայացնում է երիտասարդ երգչուհի Էմմա Բեջանյանը: Մրցույթի հաղթողը կստանա 25 հազար ԱՄՆ դոլար: