AM
19 Դեկտեմբեր 2011 - 13:23 AMT

Վաղը ԵՊՀ-ում տեղի է ունենալու Հակոբ Օշականին նվիրված գիտաժողովի նյութերի շնորհանդեսը

Դեկտեմբերի 20–ին Երևանի պետական համալսարանի հայ բանասիրության ֆակուլտետի դահլիճում Համազգային հայ կրթական և մշակութային միության նախաձեռնությամբ տեղի է ունենալու սփյուռքահայ անվանի արձակագիր Հակոբ Օշականին նվիրված գիտաժողովի նյութերն ամփոփող ժողովածուի շնորհանդեսը:

Ժողովածուի գրականագիտական ուսումնասիրություններում նորովի վերլուծումներով գնահատվում է գրողի գրական ժառանգությունը, նրա արդիական նշանակությունը:

Նույն օրը ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների հումանիտար (ԵՊՀ բանասիրություն, ժուռնալիստիկա և ՀՊՄՀ բանասիրություն, ժուռնալիստիկա) բաժանմունքների 6 լավագույն ուսանողների, ովքեր ունեն բարձր առաջադիմություն և գրական-ստեղծագործական ձիրք, կհանձնվեն Համազգայինի սահմանած «Հակոբ Կարապենց» կրթաթոշակներ: