Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Երևանի քաղաքապետարանի ենթակայության հիմնական դպրոցների 2 տասնյակ տնօրենների հետ, ովքեր վերջերս են մրցութային կարգով ստանձնել տնօրենի պաշտոնը: Քաղաքապետարանից հայտնում են, որ շնորհավորելով տնօրեններին, քաղաքապետը ներկայացրել է կրթության ոլորտում քաղաքապետարանի դիրքորոշումն ու սկզբունքները, որոնց իրականացումը պետք է լինի քաղաքապետարան-վարչական շրջան-դպրոց-ծնողական համայնք համատեղ աշխատանքի արդյունք:
Անդրադառնալով դրամաhավաքության երևույթներին՝ քաղաքապետը պահանջել է անել հնարավորը դրանք դպրոցում բացառելու համար և կարևորել է միասնականությամբ ու փոխվստահության մթնոլորտում կատարված աշխատանքը: Տարոն Մարգարյանը ընդգծել է, որ դպրոցներում պահանջվող հավելյալ ծախսերը կարելի է կատարել տնտեսումների հաշվին և «Օգնիր դպրոցիդ» արշավից ստացված ֆինանսական միջոցների շնորհիվ, որոնց վերաբերյալ տնօրենները ներկայացնում են հաշվետվություններ:





