AM
22 Դեկտեմբեր 2011 - 06:43 AMT

«Չենք լռելու»-ն «Հայաստանի կորսված գարունը» ճանաչել է տարվա լավագույն ֆիլմ

«Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնության որոշմամբ 2011 թվականի լավագույն ֆիլմ է ճանաչվել Տիգրան Պասկևիչյանի «Հայաստանի կորսված գարունը»` ժողովրդի լուռ մտքերն անուղղակի բարձրաձայնելու, մարտի մեկի մասին ճշմարտությունը ուղղակիորեն ներկայացնելու և Հայաստանին` կորսված գարուններից հետագայում զերծ պահելու գաղափարի համար:

Ապրիլի 26-ին Երևանում տեղի է ունեցել «Հայաստանի կորսված գարունը» ֆիլմի շնորհանդեսը, որը նվիրված է 2008թ. մարտի 1-ի իրադարձություններին: Ֆիլմը բաղկացած է երկու մասից, առաջին մասնում ներկայացված է ՀԱԿ-ի նախընտրական արշավի ընթացքը, սկսած 2007թ. սեպտեմբերից, երկրորդ մասում ներկայացված են 2008թ. մարտի 1-ի իրադարձությունները: Ֆիլմի տևողությունը 124 րոպե է: