Երևանի ավագանին այսօր գումարված նիստում միաձայն հավանություն է տվել Երևան քաղաքի 2012 թ. բյուջեի նախագծին։ Քաղաքապետարանից հայտնում են, որ բյուջեն եկամուտների գծով կանխատեսվում է 63,716,652.5 և ծախսերի գծով՝ 63,766,652.5 հազ. դրամ, դեֆիցիտը՝ 50,000.0 հազ. դրամ։
Ներկայացնելով նախագիծը՝ քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսական վարչության պետ Վահե Նիկոյանը նշել է, որ առաջարկվող բյուջետային ծախսերի ծավալներում սոցիալական բնագավառի ծախսերի (կրթություն, առողջապահություն, սոցիալական ապահովություն) տեսակարար կշիռը կազմում է 31.8%, շրջակա միջավայրի պաշտպանությանն ուղղված ծախսերինը՝ 11%, տրանսպորտի բնագավառին (այդ թվում՝ ճանապարհային տրանսպորտի) վերաբերող ծախսերինը՝ 32.4%։ Ամփոփելով Երևան քաղաքի ավագանու 6–րդ նստաշրջանի աշխատանքները, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը շնորհակալություն է հայտնել ավագանու բոլոր անդամներին՝ շահագրգիռ քննարկումների և համատեղ ադյունավետ աշխատանքի համար։ Քաղաքապետը ավագանու անդամներին շնորհավորել է նաև գալիք Ամանորի և Սուրբ ծննդյան տոների կապակցությամբ։





