Էրեբունու վարչական շրջանի գաջի գործարանի հարևանության գնտվող «Աղի լճում» հայտնաբերվել է «Օպել» մակնիշի ավտոմեքենա: Ինչպես հաղորդում է «Առավոտը», մեքենան լճից դուրս է բերվել հատուկ տեխնիկայի, կռունկների միջոցով: Նշված ավտոմեքենան պատկանում է անհատ ձեռներեց՝ 40-ամյա Գարիկ Կիրակոսյանին, որն ունի «Վիվարո» բուքմեքերական կենտրոն: Նա ամուսնացած է, ունի 2 անչափահաս երեխա: Ջրից դուրս բերված ավտոմեքենայի մեջ հայտնաբերվել է տիրոց դիակը՝ գլխի մասում վնասվածքով, իսկ մարմնի վրա եղել են դանակի բազմաթիվ հարվածներ:
Դեկտեմբերի 22-ին Գարիկ Կիրակոսյանը տնից դուրս էր եկել և չէր վերադարձել: Դեկտեմբերի 23-ից որպես անհայտ կորած փնտրվում էր: Փաստի առթիվ Ոստիկանության Քննչական գլխավոր վարչության Էրեբունու քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ Քր. օրենսգրքի 104 հոդվածի (սպանություն) հատկանիշներով:





