Այսօր ցերեկը Երևանում կմեկնարկի Ձմեռային Փառատոն Հայաստան 2011-ի ամենազվարճալի միջոցառումներից մեկը՝ Ձմեռ պապերի մրցավազքը: Մրցավազքը սկսվում է Աբովյան-Մոսկովյան փողոցների խաչմերուկից, Աբովյան փողոցով մինչև Հանրապետության հրապարակ: Այս մասին տեղեկացնում են փառատոնի կազմակերպիչ «Դիիմ Քոմյունիքեշնզ» ընկերությունից:
Ձմեռ պապերի վերնահագուստներով մասնակիցները կմրցեն iPad, Wii և այլ արժեքավոր նվերների համար:
Մրցույթին մասնակցել ցանկացողները կարող են գրանցվել ժամը 14:00-ին, Հանրապետության հրապարակի Երևան City Tour ավտոբուսների մոտ:





