Հայաստանի քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության (ՔԱԳՎ) տվյալներով, 340 հայ օդաչուներից իրենց մասնագիտությամբ աշխատաում են միայն 200-ը: Այդ մասին, «Արմինֆո» գործակալության հաղորդագրության համաձայն, հաղորդել է Հայաստանի խորհրդարանի խոսնակ Արթուր Բաղդասարյանը: Ընդ որում նա չի ճշտել, թե նրանցից քանիսն են աշխատում Հայաստանում եւ քանիսը` նրա սահմաններից դուրս: Հայ օդաչուներից շատերը պայմանագրային հիմունքով աշխատում են արտասահմանյան ավիաընկերություններում: ՔԱԳՎ-ի տվյալներով, մինչ օրս զոհվել է 9 հայ օդաչու` հինգը 2001 թ. Իրանում Յակ-40-ի եւ չորսը` օրերս Սուդանում Ան-12 ինքնաթիռի վթարի ժամանակ:





