AM
27 Դեկտեմբեր 2011 - 16:22 AMT

Արթիկից հյուսիս-արեվելք գրանցվել է 2,3 մագնիտուդով երկրաշարժ

Դեկտեմբերի 27-ին, ժամը 15.38֊-ին Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության (ՍՊԱԾ) հերթապահից տեղեկություն է ստացվել, որ ժամը 15.11-ին Արթիկ քաղաքից 16 կմ դեպի հյուսիս-արեվելք տեղի է ունեցել 2,3 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 3 բալ, հիպոկենտրոնը գտնվում 5 կմ խորության վրա: Երկրաշարժը զգացվել է Արթիկ քաղաքում` 2-3 բալ, հայտնում է ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունը: