AM
28 Դեկտեմբեր 2011 - 09:09 AMT

Առինջ գյուղի սկզբնամասում բենզինով լի ցիստեռնները դուրս են եկել ուղեգծից

Դեկտեմբերի 27-ին` ժամը 19.15-ին արտակարգ իրավիճակների նախարարությունում տեղեկատվություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Առինջ գյուղի սկզբնամասում բենզինով բեռնված երեք ցիստեռն դուրս են եկել երկաթուղային ուղեգծերից: Դեպքի վայր են մեկնել ճգնաժամային կառավարման կենտրոնի և փրկարարական ուժերի վարչության օպերատիվ խմբերը:

Պարզվել է, որ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ «Քանաքեռ» կայարանից բեռնաթափման համար փակուղի մտնող թիվ 3452 շարժակազմի մոտ 240 տ բենզինով բեռնված չորս ցիստեռններից երեքը, դեռևս չպարզված հանգամանքներում, դուրս են եկել ուղեգծերից: «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի փոխադրումների տնօրինությունից հաղորդեցին, որ նախատեսվում են բենզինի վերամղման աշխատանքներ. անվտանգությունն ապահովելու համար անհրաժեշտ է հրշեջ-փրկարարների օգնությունը: Ընթացքում հաղորդում ստացվեց, որ բռնկվել է բենզատար ավտոմեքենայի առջևում գտնվող շարժիչի խլացուցիչը: Դեպքի վայր են մեկնել մի քանի մարտական հաշավարկ: Հրդեհը մարվել է տեղի ուժերով: Հրշեջ-փրկարարներն իրականացրել են հերթապահություն: