Անցյալ շաբաթ օրը Մոսկվայում Հայաստանի դեսպանությունում գումարվել էր ԱՊՀ երկրներում ՀՀ դեսպանների հավաք: Ինչպես հաղորդել են ՀՀ ԱԳՆ-ում, հավաքի ընթացքում Ռուսաստանի մայրքաղաքում աշխատանքային այցով գտնվող ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանը ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքականության գալիք տարվա նոր շեշտադրումները: Մտքեր են փոխանակվել Համագործակցության շրջանակներում եւ երկկողմ մակարդակով ԱՊՀ երկրների հետ Հայաստանի համագործակցության հեռանկարների վերաբերյալ:





