AM
10 Հունվար 2012 - 06:40 AMT

Հունվարի 10-ի դրությամբ ՀՀ բոլոր միջպետական , հանրապետական ճանապարհներն ու լեռնանցքները երթևեկելի են

Հունվարի 10-ին` ժամը 08.30-ի դրությամբ, հանրապետության տարածքում բոլոր միջպետական , հանրապետական ճանապարհներն ու լեռնանցքները երթևեկելի են, հաղորդում է Հայաստանի տրանսպորտի և կապի նախարարության մամլո ծառայությունը:

Հաղորդագրության մեջ նշվում է, որ, այդուհանդերձ, գիշերվա սաստիկ բուքից հետո ձյան բերվածքների պատճառով դժվար անցանելի է Մեղրու լեռնանցքը: Կատարվում են մաքրման աշխատանքներ:

Նախարարությունը հորդորում է վարորդներին երթևեկել միայն ձմեռային անվադողերով: