AM
10 Հունվար 2012 - 10:41 AMT

Էջմիածնի բնակչուհին ինքնասպան է եղել ինքնահրկիզման ճանապարհով

Հունվարի 10-ին Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքից արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման կենտրոնում տեղեկություն է ստացվել քաղաքացու ինքնահրկիզման մասին: Պարզվել է, որ Տարոնիկ գյուղի Րաֆֆու փողոցի թիվ 8 տան բնակչուհի` 1957 թ. ծնված Սիլվա Բաղդասարյանը դեռևս չպարզված հանգամանքներում լուցկիով հրկիզել է հագուստը:

Ստանալով մարմնի մոտ 90%-ի 2-րդ, 3-րդ եվ 4-րդ աստիճանի այրվածքներ` տեղափոխվել է Երևանի «Արմենիա» բժշկական կենտրոնի այրվածքների բաժանմունք, որտեղ մահացել է: Ըստ նախնական տվյալների` Ս. Բաղդասարյանը տառապել է հոգեկան հիվանդությամբ: