AM
11 Նոյեմբեր 2003 - 15:21 AMT

ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԿՈՂՄԸ ԵԱՀԿ ՄՈՆԻՏՈՐԻՆԳԱՅԻՆ ԽՄԲԻՆ ԴՈՒՐՍ ՉԻ ՀԱՆԵԼ ԻՐ ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ԱՌԱՋՆԱՅԻՆ ՀԱՏՎԱԾ

Այսօր ԵԱՀԿ առաքելությունն անց է կացրել Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի հերթական մոնիտորինգը: Ակցիան անցել է առանց միջադեպերի: Մինչդեռ, ինչպես տեղեկացնում է «Մեդիամաքս» գործակալությունը, ադրբեջանական կողմը, ի տարբերություն ղարաբաղյան կողմի, խախտելով նախնական պայմանավորվածությունը, մոնիտորինգային խմբին դուրս չի հանել իր պաշտպանական առաջնային հատված: