AM
18 Հունվար 2012 - 06:02 AMT

«Նիկո» խանութի մոտ կրակոցներ են հնչել. հայտնաբերվել է 10 պարկուճ և արյան հետքեր

Հունվարի 17-ի երեկոյան Արաբկիրում կրակոցներ են հնչել: Տիգրանյան փողոցում գտնվող «Նիկո» խանութի մոտ 10 պարկուճ է հայտնաբերվել, հայտնաբերվել են նաև արյան հետքեր: Ըստ տարածված լուրերի, միջադեպը տեղի է ունեցել «Նիկո» կահույքի խանութների ցանցի տիրոջ հարազատների և «Դավիդով» ընկերության տերերի հարազատների միջև: Ինչպես նշում է «Հայկական ժամանակը», Ոստիկանությունում այս տեղեկությունը հաստատել են: Ըստ նախնական լուրերի, «Նիկո» խանութների ցանցի դիմացից ոստիկանության Արաբկիրի բաժին է տեղափոխվել 2 մեքենա: Ականատեսները պատմում են, որ ավելի ուշ ոստիկանության Արաբկիրի բաժին է գնացել Աժ պատգամավոր, ՀՀԿ-ական Արմեն Մխիթարյանը: Ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում: Միջադեպի հետևանքով տուժողների անուններ չեն հրապարակում: